Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին կհյուրընկալեն տնտեսագիտական համալսարանում

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին կհյուրընկալեն տնտեսագիտական համալսարանում
11.09.2014 | 14:49

Սեպտեմբերի 12-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) կհյուրընկալվի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Նախարարը բուհի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ ծաղկեպսակ կդնի ՀՊՏՀ բակում տեղադրված «Զոհերի հիշատակին» նվիրված հուշաքարի մոտ: Այնուհետև կմասնակցի ուսանող-ազատամարտիկների անվան լսարանի բացման հանդիսավոր արարողությանը, որին կից կգործի նաև թանգարան: Լսարանի բացմանը, բարձրաստիճան պաշտոնյաներից բացի, ներկա կլինեն նաև զոհված ուսանող-ազատամարտիկների ընտանիքների անդամները, հարազատներն ու մարտական ընկերները:
Լսարանի բացման արարողությունից հետո ՀՊՏՀ մեծ հանդիսասրահում կկայանա «1-ը դարձնենք 100» խորագիրը կրող ծրագրի շնորհանդեսը, որը նվիրված է հայալեզու Վիքիպեդիան Արցախյան պատերազմի մասին պատմող նյութերով հարստացնելուն:
Միջոցառման ավարտին ներկաները հնարավորություն կունենան հարցեր ուղղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Պաշտպանության նախարարի հետ հանդիպմամբ կտրվի բուհի ուսանողական խորհրդի 20-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը։

Դիտվել է՝ 803

Մեկնաբանություններ